Ըստ Չավուշօղլուի՝ Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են հրշեջ ինքնաթիռ ուղարկել, ապա վերանայել են իրենց որոշումները

Hrshej inqnatir
  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ  Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը:
«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը, քանի որ մենք էլ նման դեպքերում օգնում ենք նրանց: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը` պատճառաբանելով, որ Իսպանիայում նույնպես հրդեհավտանգ իրավիճակ է և ամեն պահի կարող է այնտեղ հրդեհ բռնկվել:
Հունաստանը խոստացավ, հետո հայտնեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…