Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Աստվածաշնչում նկարագրված երկրաշարժի հետքերը.

hetqer

 Իսրայելցի հնագետները, Երուսաղեմում գտնվող Դավթի քաղաքում իրականացված պեղումների ժամանակ, հայտնաբերել են Հուդայի թագավորության ժամանակաշրջանի երկրաշարժ հետքեր, որը նկարագրված է Աստվածաշնչում։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսրայելի հնությունների վարչության մամուլի ծառայությանը։

«Հայտնի երկրաշարժը, որը գրանցվել է Իսրայելում մոտ 2800 տարի առաջ, հիշատակվում է Աստվածաշնչում և ավելի վաղ դրա հետևանքները հայտնաբերվել էին Իսրայելի ողջ տարածքով մեկ սփռված տեղանքներում։ Սակայն հետազոտողները կարծում են, որ առաջին անգամ հաջողվել է նույնականացնել փլուզումների մնացորդները, որոնք վկայում են այն մասին, որ երկրաշարժը գրանցվել է նաև Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմում»,- նշում է իսրայելական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այսպես, հայտնաբերվել է փլուզումների շերտը, այդ թվում խոհանոցային պարագաներ, պահպանման համար նախատեսված անոթներ, որոնք կոտրվել են շենքի պատերի փլուզման հետևանքով։

Հետազոտողների խոսքերով՝ քանի որ հրդեհի ոչ մի նշան չի հայտնաբերվել, դա կանխամտածված իրադարձություն չի եղել, իսկ շենքի փլուզման պատճառն Իսրայելում մ.թ. ա. 8-րդ դարում (Հուդայի թագավորության ժամանակաշրջան) տեղի ունեցած երկրաշարժն է։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…