Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը. Թուրքիա

Anvtangutyan xorhurd

 Թուրքագետ Վարուժան Գեղամյանի անդրադարձել է երեկ Թուրքիայում տեղի ունեցած անվտանգության խորհրդի հերթական նիստին։

 

«Թուրքիայի համար լրջագույն վտանգ հանդիսացող անտառային հրդեհների ֆոնին երեկ տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում հրդեհների մասին կա ընդամենը մեկ կարճ անդրադարձ։ Դրան զուգահեռ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստնաի հասցեին հերթական սպառնալիքը, որը թարգմանաբար ներկայացնում եմ ստորև.

«Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և զարգացնել համագործակցությունըտարածաշրջանի երկրների հետ»։

Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Անկախ ամեն ինչից, քանի Հայաստանի պետությունը թույլ է (առաջին հերթին՝ ազգային կառավարություն չունենալու պատճառով), այն շարունակելու է նման ճնշումների տակ լինել»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…