35 մլրդ դոլար. Բուդաքը խոսել է Թուրքիայում 14 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին

Hrdehner

 Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի  մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 14 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին:

Ըստ ընդդիմադիր պատգամաավորի՝  հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան (35 մլրդ դոլար):

«Վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ տարածքի մակերեսին: Մոտավորապես 200 հազար հեկտար անտառային տարածք մոխրացել է: Այրված անտառների ու տուրիզմի ոլորտում գրանցվելիք վնասները մեր երկրի համար 300 մլրդ լիրայից (35 մլրդ դոլար) ավել կարժենան»,- ասել է Բուդաքը:

Վերջինս նշել է, որ 2019-ին միայն Անթալիայի Մանավգաթ (այստեղ էր հրդեհի խոշոր ու տևական օջախներից մեկը) շրջանի տուրիզմից ստացած եկամուտը կազմել է 4.5 մլրդ դոլար՝ տորիզմի վնասները կանխատեսելով առնվազն 100 մլրդ լիրա (11.6 մլրդ ոլար):  

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է նաև անասնապահության, մեղվաբուծության ու մի շարք արոմատիզատոր բույսերի ոչնչացման մասին:

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…