Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը

berman entarkel

 «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը ասաց, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ, և ինքը հնարավորության դեպքում կներկայանար դատարան:

«Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ, քանի որ իմ բացակայությունը համարում է անհարգելի: Այդ պարագայում, հարգելով դատարանին, երևի այդ հնարավորությունը կունենայի գնալ»,- ասաց Գևորգյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: Դատարանը որոշել է հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…