Երբ «սոված» զինվորներին «թալանչիներն» էին առաջնորդում,թշնամին արժանի հակահարված էր ստանում

Senor

 Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող «սոված» զինվորներին առաջնորդում էին «թալանչի» հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր իր արժանի հակահարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ տվյալ պաշտպանական հատվածի պահպանությունն իրականացնող միավորման կամ զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված մարտական որոշմամբ:

Այսօր, երբ Հայոց բանակում ծառայող «կուշտ» զինվորներին առաջնորդում են «ազնվագույն» հրամանատարները, Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը բռնազավթելուց հետո, հակառակորդն անարգել շարունակում է ծվատել Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները:

Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարարը նման ճակատագրական իրավիճակում ոչ ավել, ոչ պակաս բավարարվում է հայտարարությամբ, ասելով՝ «մեր համբերությունը անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ…»:

Այս ամենից հետո ամենացավալին կայանում է նրանում, որ մեր հասարակության դյուրահավատ հատվածը դա ընկալում է որպես «կոշտ» նախազգուշացում: Այս ու՞ր ենք հասել»,- գրել է Հասրաթյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…