33-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նախկին կնոջ սպանության կասկածանքով. տեսանյութ

spanutyun

 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09:20-ին, ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ և հայտարարել, որ շենքի շքամուտքում կենցաղային դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը: Նույն օրը՝ ժամը 09:25-ին, հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ կին է ընկած:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի շքամուտքի աստիճանավանդակին հայտնաբերել կնոջ դի՝ կրծքավանդակի ձախակողմյան, ձախ ուսագլխի, կոկորդի, ստորին շրթունքի և բերանի խոռոչի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու հայտարարության մեջ նշված և շքամուտքում հայտնաբերված կինը հանդիսանում են նույն անձը՝ Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1987թ.:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդը, նախկինում ծագած կենցաղային բնույթի հարցերի շուրջ առկա խնդիրների պատճառով, նախկին կնոջն սպանելու դիտավորությամբ, իր հետ վերցնելով կենցաղային օգտագործման դանակ, գնացել է վերջինիս բնակության վայր, շենքի շքամուտքում սպասել է, իսկ երբ կինը դուրս է եկել տանից, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կենցաղային դանակ՝ արնանման հետքերով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նախկին կնոջ սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…