Արտամետ գյուղում հայտնաբերվել է ականանետի արկ.

akananet

Ապրիլի 15-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ հողամասին հարակից առվում նույնպես հայտնաբերվել է արկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ականանետի արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…