Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել

pluzumner

 Սև ծովի ափամերձ թուրքական բնակավայրերում կյանքը վարար անձրևների պատճառով կաթվածահար է եղել։

Մասնավորապես Բարթին, Սինոփ, Սամսուն, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված տեղումների պատճառով ճանապարհները վերածվել են լճակների՝ անանցանելի դարձնելով դրանք մարդկանց ու մեքենաների համար։ Բարթինում ջուրը քշել –տարել է մի 80-ամյա կնոջ, իսկ Սինոփում հեղուղումների պատճառով էվակուացվել է մի ամբողջ հիվանդանոց։

Տարբեր նահանգներում անձրևաջրերը լցվել են շենքերի նկուղային հարկերը, հեղեղը քշել –տարել է բազմաթիվ մեքենաներ։ Քարաբյուք նահանգի Բահչեջիք բնակավայրում կամրջի փլուզման հետևանքով 13 մարդ է տուժել։ Նրանցից 8-ը շտապ օգնության մեքենաներով հիվանդանոց են տարվել։ Սնձրևի պատճառով փլվել է նաև Բարթին –Քարաբյուք ավտոճանապարհը։ Մեքենաներում և իրենց տներում արգելափակված քսանից ավելի քաղաքացի դուրս են բերվել բնակիչների ու փրկարարների ջանքերով։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…