Սեպտեմբերին կհայտարարվի նոր ազգային ավիաընկերության անվանումը

azgayin

 Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) հայտարարեց Էյր Արաբիա ընկերության հետ նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին։ Այս առիթով ԱՆԻՖ-ը հայտարարեց նոր ուղևորափոխադրող ավիաընկերության անվանումը որոշելու մրցույթ, որպեսզի քաղաքացիների առաջարկությամբ որոշվի նոր ավիաընկերության անվանումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ը մրցույթին մասնակցելու վերջին օրն է։

 Այս ընթացքում ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջին ստացվել է ավելի քան 200 հաղորդագրություն և մեկնաբանություն, իսկ էլեկտրոնային հասցեին՝ ավելի քան 500 հաղորդագրություն։

ԱՆԻՖ֊-ի համար կարևոր է հանրության լայն շերտերի մասնակցությունը ծրագրերին։ Այդ առումով նման ակտիվ մասնակցությունը մրցույթին պարտավորեցնող է և ողջունելի։

Սեպտեմբերին կհայտարարվի նոր ավիաընկերության անվանումը, որը կընտրվի մրցույթի մասնակիցների կողմից առավել հաճախ առաջարկվող և առավել հետաքրքիր տարբերակներից։ 

ԱՆԻՖը հիմնադրվել է 2019թինօտարերկրյա ներդրումների ներգրավմանարտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանըՀայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերներիմասնագետ օպերատորի հետ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…