Ուկրաինացի գործարարը վաճառում է ՌԴ-ում ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է

Gnord

 Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովին պատկանող ԴՏԷԿ ընկերությունը վաճառում է իր «Դոնսկոյ Անտրասիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրասիտ» ՍՊԸ-ն և «Օբուխովսկայա հանքերի կառավարում» ԲԲԸ-ն՝ Ռոստովի մարզում գտնվող ածխի ձեռնարկությունները:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հանքավայրերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը: ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն արդեն հաստատել է նրա՝ իրավունքներ ստանալու միջնորդությունը, ինչը հնարավորություն է տալիս որոշել ԴՏԷԿ-ին պատկանող ընկերությունների գործունեության պայմանները:

Պարբերականը նաև նշում է՝ համաձայն Կիպրոսի ռեեստրի տվյալների՝ Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, այս անունը լայն ճանաչում չունի ածխի շուկայում:

24news.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…