Ադրբեջանի նախկին դեսպանի կողմից ռուս ժողովրդին վիրավորելն անհետևանք չի մնա. Պետդումայի փոխխոսնակ

Pokhxosnak

 Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի՝ ռուսների մասին հայտարարությունը անհետևանք չի մնա: Այս մասին օգոստոսի 11-ին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

«Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առաջ ռուսներին խոզ անվանեց: Չնայած նա նախկին դիվանագետ է, սակայն շատ լավ գիտի, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Ո՛չ  նա, ո՛չ նրանք, ովքեր ապրում են հետխորհրդային երկրներում և այսօր վիրավորում են Ռուսաստանը և ռուսներին, չեն վախենում հետևանքներից»,- նշել է նա «Իզվեստիայի» հետ զրույցում:

 Ըստ Տոլստոյի՝ հետևանքներ անպայման կլինեն, կամ նախկին դեսպանը ստիպված կլինի ներողություն խնդրել:

«Մարդը մարդուն կարող է ներել: Բայց ազգի, հավատքի և պետության նկատմամբ վիրավորանքները հետք են թողում երկրների հարաբերությունների պատմության մեջ»,- նշել է Պետդումայի փոխխոսնակը:

Նախօրեին սոցիալական հարթակներում տարածվել էր տեսանյութ, որում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն անդրադարձել էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն՝ վիրավորելով նրան և ռուս ժողովրդին:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հրաժարվել են մեկնաբանել Վահաբզադեի հայտարարությունը՝ նշելով, որ նա այլև գերատեսչության ներկայացուցիչ չէ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…