Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդը հայտնել է, որ ինքն ու 3-ամյա երեխան փողոցում վայր են ընկել. ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ նրանք վրաերթի են ենթարկվել.

vraert

 Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս Լ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Երջանիկ Դ-ն հայտնել է, որ իրենք վնասվածքները ստացել են Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։ Գավառի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Երջանիկ Դ-ի հայտնածը իրականությունից հեռու է, և նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Մ-ն, վարելով ՎԱԶ 217030 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երջանիկ Դ-ին և Ալեքս Լ-ին, որից հետո, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց երթևեկող Սարուխան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…