Թալիբները կրակ են բացել ազգային դրոշի փոփոխման դեմ բողոքող ցուցարարների վրա․ կան զոհեր ու վիրավորներ. factor am

krakel en

 Al Jazeera-ի թղթակից Ռոբ ՄաքԲրայդը Քաբուլից հայտնել է, որ իրավիճակն Աֆղանստանում դեռ անկայուն է մնում: «Մենք տեղեկություններ ենք ստանում Ջալալաբադում շատ լուրջ անկարգությունների մասին: Սա շատ կարևոր քաղաք է, որը գտնվում է Քաբուլից արևելք ՝ դեպի Պակիստանի հետ սահմանը: Դա շատ կարևոր առևտրային քաղաք է և այլն: Այնտեղ բողոքի ցույցեր են եղել ազգային դրոշի վերաբերյալ», – ասել է նա: «Թալիբների ժամանման հետ մեկտեղ՝ նրանք աստիճանաբար հանում են Աֆղանստանի ազգային դրոշը և դրանք փոխարինում թալիբների դրոշով: Մենք դրան ականատես ենք լինում Քաբուլում: Շատերը գոհ չեն դրանից, բայց մեծ հաշվով ստիպված են համակերպվել դրա հետ»: «Ջալալաբադում չեն համակերպվում դրա հետ: Բնակչության զգալի մասը դիմադրություն է ցույց տալիս: Սոցիալական ցանցերում ներբռնվել են բողոքի ցույցերի տեսագրությունը, որոնց մասնակցում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ՝ ծածանելով իրենց ազգային դրոշը»: «Մենք գիտենք, որ նրանք դրոշը կրկին բարձրացրել են Ջալալաբադի կարևոր հրապարակում, և որ բախումներ են տեղի ունեցել թալիբների հետ, տեղեկություններ կան, որ կրակոցներ են հնչել, ինչպես նաև կան զոհեր և վիրավորներ»,- Քաբուլից հայտնել է լրագրողը:

 factor.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…