Սարալանջում նախատեսվում է տնկել մոտ 3000 ծառ ու թուփ.

Saralanj

 Երևան քաղաքի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը «Հաղթանակ» զբոսայգու Սարալանջի հատվածից լուսանկար և տեսանյութեր է հրապարակել ֆեսբուքի իր էջում՝ «Սարալանջը վերակենդանանում է։ Երևան ջան»  գրառմամբ:

Սարալանջում նախատեսվում է տնկել մոտ 3000 ծառ ու թուփ, ոռոգման համակարգն արդեն գործում է: Մասնագետները կարծում են, որ հատկապես Սարալանջում, պետք է իրականացնել ծառատունկ ոչ թե ըստ կանաչապատման նախագծի, այլ հաշվի առնելով հողային շերտի փաստացի վիճակը և ռելիեֆի, գրունտի առանձնահատկությունները։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսվել են ծառերի ու թփերի փոսերի փորման աշխատանքները, իսկ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կիրականացվի նախատեսված ծառատունկի զգալի մասը:

 

Kristina Karen Vardanyan

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…