Սկսվել է Թեհրան-Մոսկվա համագործակցության նոր փուլ՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ. Իրանի ՊՆ պաշտոնյա

irani pn

 Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգողի տեղակալն ասել է. «Սկսվել է Թեհրան-Մոսկվա համատեղ համագործակցության նոր փուլ՝ ուղղված տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ խաղաղության, կայունության հաստատման և տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ»:

 Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, «ARMI-2021»՝  Ռուսաստանի 7-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-մրցույթում ԻԻՀ պատվիրակության ղեկավար, բրիգադի գեներալ Սաիդ Շաբանյանը հայտարարել է. «Մենք ուրախ ենք, որ Իրանի և Ռուսաստանի   հարաբերություններն ու համագործակցությունը, երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում մուտք են գործել առավել մեծ փոխվստահության փուլ»:

 Նա նշել է. «Սկսվել է Թեհրան-Մոսկվա համատեղ համագործակցության նոր փուլ՝ ուղղված տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ խաղաղության, կայունության հաստատման և տարածաշրջանային խնդիրների  կարգավորման ուղղությամբ»:

 Շաբանյանը հավելել է. «Այս  կապակցությամբ, կարևոր է խաղաղության, անվտանգության հաստատման և տարածաշրջանային մեխանիզմի ակտիվացման ուղղությամբ բազմակողմ համագործակցությունը՝ տարածաշրջանային այլ կարևոր խնդիրների, ներառյալ՝ Աֆղանստանում, Կովկասում և այլ տարածաշրջաններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

 

hy.armradio.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…