Էրդողանի վարչակազմը 19 տարում 7 անգամ ավելի շատ պետական պարտք է կուտակել, քան եղել էր 80 տարում

Artaqin partq

 Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։

Նախ ըստ վերոհիշյալ զեկույցի՝ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր դրան նախորդած 80 տարվա ընթացքում։ 2002 թվականին Թուրքիայի ներքին ու արտաքին պարտքերը կազմում էին 243.1 մլրդ դոլար, այժմ ավելացած է մոտ 2 տրլն թուրքական լիրայով։

Նշվում է, որ ԱԶԿ-ականները իշխանության եկան այն հռետորաբանությամբ, թե իրենք դեմ են բարձր տոկոսադրույքներին, քանի որ դրանք գնաճի պատճառ են դառնում։ Մինչդեռ իրենց իշխանավարման 19 տարվա ընթացքում պետական բյուջեից տոկոսների մարման համար վճարվել է 1 տրլն 180 մլն թուրքական լիրա։

Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի գանձապետական պարտքի ֆոնդի 88 տոկոսը ձևավորվել է հենց ԱԶԿ-ականների իշխանության ժամանակաշրջանում։

 

ermenihaber.am

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…