Գորիս համայնքի 3 գյուղերը երեկ գիշերվանից հայտնվել են շրջափակման մեջ, նույնիսկ հացի մեքենաները չեն կարողանում Գորիսից հաց մատակարարել․ Գորիսի փոխհամայնքապետ

shrjapakman mej

 «Գիշերվանից ինչ ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհը մինչ այժմ չի բացվել, նույնիսկ հացի մեքենաները չեն կարողանում Գորիսից հաց մատակարարեն գյուղեր՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան։ Այդ երեք գյուղերը գտնվում են շրջափակման մեջ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։   

Նրա խոսքով դեպի այդ գյուղեր տանող արահետ ճանապարհ կա, բայց այդ ճանապարհով ավտոմեքենաները հնարավորություն չունեն գնալու, իսկ ոտքով գնալու համար շատ հեռու է։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ երեկ՝ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: 

Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց, որ Ադրբեջանական զինված ծառայողներն այսօր փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Գորիսի համայնքապետի տեղակալ Կարո Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ այդ ճանապարհը նո՞ր է փակվել, թե՞ գիշերվանից է փակ՝ ինչին ի պատասխան համայնքապետի տեղակալն արձագանքեց․ «Գիշերվանից փակ է՝ Որոտանի հատվածն էլ։ Մենք շարժ կատարելու և ճանապարհն ուսումնասիրելու հնարավորություն չունենք, գիշերվանից փակ են ճանապարհները՝ ԱԱԾ սահմանապահ զորքերն են տիրապետում իրավիճակին»։  

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կապանի բնակավայրերից ոչ մեկը շրջափակման մեջ չէ․ «Այդ առումով Կապանը խնդիր չունի»։ 

Գևորգ Փարսյանի տեղեկություններով՝ գիշերվանից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու հարցով դեռևս բանակցություններ չեն ընթանում, սակայն սպասվում են։ 

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել՝ իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել: 

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը մեզ հետ զրույցում նշել էր, որ  ադրբեջանական կողմը պատճառաբանում է, թե իրենց նշած միջադեպով է պայմանավորված՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելը։

Նարա Մարտիրոսյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…