էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետը

ekamtahark
 ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Արդյունքում՝ էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետը։
✔ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։
✔Որոշում է կայացվել նաև հոկտեմբերի 1-ից հետո շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրել և գումարների վերադարձը իրականացնել կենտրոնացված կարգով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։ Վարչությանը կից կստեղծվի մասնագիտական խումբ, որը բացառապես իրականացնելու է տոկոսագումարների վերադարձի գործընթացը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…