Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նոր նախագիծ է հեղինակվել.

Karmir gic

Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ օրենքի նախագիծ են հեղինակել, որով նախատեսվում է Երևանում կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները:

Ըստ այդմ՝ լուսանկարով տուգանել այլեւս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։

«Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)

Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։

Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը արգելվում է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։

Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
Սակագների փոփոխություն չի լինելու»,-գրել է նա՝ նշելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի հաջորդ շաբաթ:

Գաբրիեյանը հավելել է, որ նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։

«Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ, հարցերը կարող եք գրել նամակով»,- նշել է նա։

 

 

 

 

auroranews.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…