Թրամփը ստորագրել է Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների օրինագծեր

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումների համար:

 

Չինաստանի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել Թրամփի այս որոշումը:

Համաձայն Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության ակտի, ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է պատժամիջոցներ կիրառի Հոնկոնգում բողոքի ակցիաները ճնշող պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, Պետդեպարտամենտն ամեն տարի ուսումնասիրում է Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել Միացյալ Նահանգների հետ առևտրի հատուկ պայմանները:

 

 

 

 

azatutyun.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…