Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Martakertum

 Սույն թվականի օգոստոսի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին:
Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
📌Նախաքննությունը շարունակվում է:
📌Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…