Էրդողանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

patasxan

 Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայից վերադառանալիս  պատասխանել  է  լրագրողների  մի շարք հարցերին՝ արձագանքելով նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Թուրքիայից դրական ազդակներ կան, մենք այդ ազդակները կգնահատենք» հայտարարությանը։

Էրդողանի համոզմամբ՝ տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա։ Ըստ նրա՝ «միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռող լինեն առաջ նայող, իրատեսական մոտեցումները»։

«Մենք հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու համար կարող ենք աշխատել Հայաստանի այն կառավարության հետ, որը կհայտարարի, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ։ Խաղաղությունն ու կայունությունը այսուհետ պետք է մնայուն դարձնենք և ապահովենք տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության պայմանները»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համապարփակ պայմանագրի վերաբերյալ։ Այնուհետև Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և տարածաշրջանի երկրների միջև հնարավոր համագործակցության հարցին։

«Ամբողջ տարածաշրջանը միմյանց կապելով, ինչպես համաձայնեցված է 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կվերափոխեն Հարավային Կովկասը։ Պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են դրականորեն օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ  5-յակի կամ էլ 6-յակի հարթակի մասին իրենց  առաջարկը ուժի մեջ է։  

«Այս հարթակում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Անգամ մենք ասացինք՝ Վրաստանին էլ ընդգրկենք դրանում։ Եթե այս հարթակը այս տեսքով ընդունվի, կարծում եմ, որ տարածաշրջանը շատ ավելի կհանգստանա, քանի որ տարածաշրջանում պետք է կառուցվեն երկաթուղիներ, ավտոճանապարհներ»,- ասել է Էրդողանը։

Նա տեղեկացրել է, որ այս հարցերը քննարկել է ՌԴ, Ադրբեջանի նախագահների հետ, որի ընթացքում ըստ Թուրքիայի նախագահի՝ կողմերը պայմանավորվածության են հասել։  Էրդողանը նշել է, որ այս հարցերի շուրջ իրենք կարող են խոսել նաև Իրանի նորընտիր նախագահի հետ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…