«Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Ալիև

Aliev

 «Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք լուծում չէր գտնի բանակցությունների ճանապարհով»,- աղբյուրը մեջբերում է Ալիևին:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:

«Իսկ մենք բոլորովին այլ կարծիքի էինք, և ես երբեք դա չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով»,- ասել է Ալիևը:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…