Հասանովը կարգադրել է «համարժեք պատասխան տալ սադրանքներին» Հայաստանի հետ սահմանին և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

Sadrich

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է ’’համարժեք պատասխան տալ սադրանքներին’’ Հայաստանի հետ սահմանին եւ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում, հաղորդում է ԱՊԱ-ն:

’’Վերլուծելով հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներում տիրող իրավիճակը, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը, պաշտպանության նախարարը կարգադրել է անմիջապես արձագանքել հակառակ կողմի սադրիչ գործողություններին, հատուկ ուշադրություն դարձնել նյութատեխնիկական ապահովման հարցերին”, — ԱՊԱ-ն մեջբերում է Հասանովի հայտարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած ծառայողական խորհրդակցության ժամանակ:

Նա նաև համապատասխան հանձնարարականներ է տվել Արցախի գրավյալ տարածքներում զորքերի ծառայության կազմակերպման, ականներից և չպայթած զինամթերքից տարածքների մաքրման, ռազմական ենթակառուցվածքների ստեղծման, լեռնային ճանապարհների անցկացման և մշտական աշխատանքային վիճակում պահելու, ստորաբաժանումների՝ ձմռանը պատրաստվածության ապահովման ուղղությամբ:

infoport.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…