Էրդողանը կատարել է հերթական մեգանախագիծի հիմնարկեքը

naxagic

 Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի Գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Նոր կենտրոնի համար հատկացվել է 12 մլն. 620 հազ. քառակուսի մետր տարածք: Այնտեղ են տեղակայվելու Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբի անձնակազմը՝ ցամաքային զորքերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ հրամանտարությունները՝ ընդհանուր 15 հազար հոգանոց անձնակազմով:

Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. մայիսի 19-ին՝ Թուրքիայի Հանրապետության պատմության համար ևս մեկ խորհրդանշական օր: Այդ օրը համարվում է Աթաթուրքի գլխավորած թուրքական «ազգային-ազատագրական» պայքարի սկիզբը և Թուրքիայում նշվում է որպես Աթաթուրքի հիշատակի օր, ինչպես նաև Երիտասարդության և սպորտի տոն:
Նշենք նաև, որ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 տարին:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…