Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային ուժերը շարունակում են համատեղ զորավարժություններ իրականացնել

Zoravarjutyunner

 Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Այս մասին հայտնում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները։

Զորավարժությունների ընթացքի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակում է արել, որտեղ ասվում է, որ իրականացվել են մարտական կրակաhերթեր ատրճանակից և ինքնաձիգից, ինչպես նաև ցուցադրական ձեռնամարտեր բնակելի թաղամասերում։

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընթացող զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրույթան մեջ նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է զարգացնել հրամանատարների հմտությունները ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման մեջ:

Համատեղ վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը  համատեղ «Turaz -2021» մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնելու:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…