Նման որակյալ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին

Kaparos

 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Ասուլիսի ընթացքում Կապառոսն ընդգծեց, որ խաղի արդյունքն (6-0) ամեն ինչի մասին վկայում է:

«Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք ցուցադրել  մեր կարողությունները: Մենք չխաղացինք համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չիրագործեցինք: Օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք: Նման որակյալ  թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինում»,- ասել  է Կապառոսը:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…