Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում

geriner

Փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը:

Զեկույցի հիմնական դրույթներն այսօր հրապարակել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների, սպանվածների մարմինների մասերը կտրելու փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:

Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։

Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։

Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

Զեկույցի հղումը ստորև՝
https://ombuds.am/…/5c7485fdc225adfd8a35d583830dcd17..

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…