Ավստրալիայի իշխանությունները կպարտավորեցնեն Google-ին եւ Facebook-ին վճարել տեղական ԶԼՄ-ներին

kpartavorecni

Թվային ընկերությունները պետք է վճարեն Ավստրալիայի լրատվամիջոցներին լրատվական կոնտենտի դիմաց, որից օգտվում են: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրիդենբերգը ։

Ավստրալիայում գովազդային եկամուտների նվազման պատճառով դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ տասնյակ թերթերի թողարկումը: Խոշոր մեդիաընկերությունները խնդրել են աշխատակիցներին համաձայնել՝ իջեցնելու աշխատավարձը կամ դուրս գալ աշխատանքից՝ եկամուտ չունենալու պատճառով:

Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրիդենբերգը հայտարարել է, որ Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կկազմի օրենքի նախագիծ, որը կպարտավորեցնի թվային ընկերությոններին գովազդային հասույթով կիսվել ԶԼՄ-ների հետ: Նա կարծում է, որ Ավստրալիային կհաջողվի ստիպել այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Facebook-ը եւ Google-ը, վճարել կոնտենտի համար: Օրենսգրքի խմբագրված նախագիծը նախնական տարբերակով պետք է պատրաստ լինի 2020թվականի հուլիսի վերջին:

Մենք հասկանում ենք, թե ինչ մարտահրավերի ենք բախվել ։ Սա մեծ լեռ է, որի վրա կարելի է բարձրանալ ։ Մենք գործ ունենք խոշոր ընկերությունների հետ, բայց մենք պատրաստ ենք այդ պայքարին, քանի որ վտանգված է նաև շատ բան։

Ջոշ Ֆրիդենբերգ
Ավստրալիայի ֆինանսների նախարար

Ավստրալիայում առցանց գովազդի շուկան տարվա կտրվածքով գնահատվում է գրեթե 9 մլրդ ավստրալական դոլար (5,72 մլրդ դոլար): 2005 թվականից այն աճել է ավելի քան ութ անգամ ։ Ավստրալիայում առցանց գովազդի վրա ծախսված յուրաքանչյուր 100 ավստրալական դոլարից, բացառությամբ հայտարարությունների, գրեթե մեկ երրորդը գնում է Google-ին եւ Facebook-ին, ասված է մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ավստրալական հանձնաժողովի զեկույցում:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…