Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար

3 meqena

 Նախօրեին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ նման ահազանգ ստացել է վարորդներից։

«Երեկ ինձ Կապանից ասել են, որ հայկական երեք բեռնատար են ստուգել։ Հարյուր տոկոսանոց չէ, բայց տեղեկացրել են վարորդները»։

Հայկական բեռնատարները Գորիսից Կապան էին ուղևորվում։ Քոչարյանը նշեց, որ հայ վարորդներից ադրբեջանցիները գումար չեն պահանջել, թե ինչո՞ւ են կանգնեցրել հայկական բեռնատարները, դեռ պարզ չէ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցնում ու ստուգում են իրանական բեռնատարները, գումար գանձում վարորդներից։ Քոչարյանը նշեց, որ անցակետում ստուգումների պատճառով Սյունիքում մեծ հերթեր են գոյացել։ Հավելեց, որ տեղյակ չէ՝ ճանապարհին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ բանակցություններ վարվում են, թե ոչ։

Նախօրեին նաև տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիները ՀՀ տարածքում Իրանից Հայաստան եկող ավտուբուս են կանգնեցրել։ Ադրբեջանական կողմը պնդում է՝ իր տարածքն է, իսկ հայկական կողմը դրան չի հակազդում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…