«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ կրակոցներ են հնչել․ ՀԺ

Erabluri mot

 Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, կրակոցներ են հնչել:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ ՀՀ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ  Զարզանդ Գաբրիելյանից: «Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակից կրակած մեկ պարկուճ»,-ասաց նա: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ էլ, նշված վայրում դեռեւս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը եւ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել: Ըստ լրատվամիջոցի՝ տեղեկություններ են ստացվել նաեւ, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story