Թուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»

ptaxt

 Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը մեկնել է Իսպանիա։ Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մասին։

«Կարող եմ ասել, որ մինչև օրս Իսպանիայի տարբեր գումարման խորհրդարաններում եղած մեծամասնություններն այս հարցում առաջ քաշված որոշումներին կողմ չեն քվեարկել՝ հաշվի առնելով Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների արժեքը։ Այս հարցը Հայաստանին, Հայաստանում ապրող հայերին ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնասակար կլինի։ 

Սրանք գործեր են, որոնք փորձում են անել հայկական սփյուռքի հակաթուրքական շրջանակները՝ առանց մտածելու իրենց ժողովրդի ու Հայաստանի մասին… Անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն»,- մանրամասնել է Շենթոփը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»։ Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեզի մեր տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ»։

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…