Ականի վրա պայթելու հետևանքով հերթական ադրբեջանցին է մահացել

Paytel e

 Ականի վրա պայթելու հետևանքով հերթական ադրբեջանցին է մահացել։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը, հայտնում են, որ Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ, 1988թ․ ծնված Մամեդ Մարդանովը մահացել է Բալա Ջաֆարլի գյուղում ականի վրա պայթելու հետևանքով։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մարդանովը տրակտորով հերկելիս է եղել հողը։ Նա տեղում մահացել է։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Արցախի գրավյալ Ակնայում (Աղդամ) ադրբեջանցի էր պայթել ականի վրա՝ մարմնական վնասվածքներ ստանալով։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է ադրբեջանցի 7 զինծառայող և 23 քաղաքացիական անձ, ևս 91 զինվորական ու 38 քաղաքացիական անձ՝ վիրավորվել։ Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…