ԱՄՆ օրենսդիրներն ընդունել են հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը պահանջող փոփոխություն

amn

  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի ներկայացրած ուղղումը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և կոչ է անում զեկույց կազմել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Նշվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ դրանք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:  

Փոփոխոիթյունը սատարել են նաև Ջեքի Սփիրը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոնը, Յան Շակովսկին, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամորտին և Դինա Տիտուսը:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք անդամներ օրերս հանդես էին եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին:

 

hy.armradio.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…