Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրեական գործ է հարուցվել

Pntrum e

  Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված», — փոխանցել են Ոստիկանությունից։

Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախորդ Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 137․1 հոդվածը, որը վերնագրված է «Ծանր վիրավորանք» և նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…