Իրանին հաջողվել է ուղեծիր հասցնել ռազմական արբանյակ

Razmakan arbanyak

Ապրիլի 22-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական «Նուռ» (լույս) անունը կրող արբանյակը:

Արձակման բարեհաջող ընթացքի մասին հայտնել են ԻՀՊԿ-ն և Իրանի հաղորդակցության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարը: Նշվում է, որ արբանյակը արձակվել է «Ղասեդ» հրթիռով և տեղակայվելու է ուղեծրում՝ երկրի մակերևույթից 425կմ բարձրության վրա: Բուն արբանյակի կարողությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Դատելով հրապարակված տեսանյութից՝ հրթիռը արձակվել է Թեհրանից շուրջ 330կմ արևելք ընկած Շահրուդի հրթիռների փորձարկման և արձակման կենտրոնից:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Իրանը ձախողել էր ուղեծիր հասցնել «Զաֆար-1» կապի արբանյակը, որը արձակվել էր «Սիմորղ» հրթիռով: 2019-ի օգոստոսին կոսմոդռոմում պայթել էր «Սաֆիր» հրթռը, որը ուղեծիր էր բարձրացնում «Նահիդ» կապի արբանյակը: Նախորդ տարվա ձախողվել էր հունվարին լուսանկարահանող «Փայամ» արբանյակը հասցնել ուղեծիր:

 

razm.info

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…