ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Ռոման Աբրամովիչի, Ալեքսեյ Միլլերի և ՌԴ նախագահին մերձավոր այլ մարդկանց նկատմամբ

patjamijocner

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգման հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել 35 անձի նկատմամբ, որոնց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա կողմնակիցները մեղադրում են մարդու իրավունքների խախտման ու կոռուպցիայի մեջ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Հելսինկյան հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Պոլ Մասսարոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այսպես կոչված «Նավալնիի ցուցակում» ներառված են գործարարներ Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովն ու Օլեգ Դերիպասկան, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից այլ անձինք։ Պատժամիջոցների սահմանման օրինագիծը ներկայացվել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկու և հանրապետական Ջոն Քերթիսի կողմից՝ «Մագնիտսկու ակտին» համապատասխան։ Եթե օրինագիծն ընդունվի Կոնգրեսի կողմից, ապա «Նավալնիի ցուցակը» պետք է գնահատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դրա համար Սպիտակ տանը տրվում է 6 ամսից ոչ ավելի ժամանակ։ Պատժամիջոցների կիրառումը մնում է վարչակազմի հայեցողությանը։ Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…