Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր. Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում

ilham

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է Արցախյան հակամարտությունը և «վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը»։ Նա կրկին ասել է, որ, իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, hաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր։ Հուլիսի 7-ին նախագահական հրամանով մենք ստեղծել ենք Ղարաբաղյան ու Արևելա-զանգեզուրյան տնտեսական գոտիներ։ Առիթից օգտվելով կոչ եմ ՄԱԿ-ի անդամներին մեր տարածքների մասին խոսելիս չկիրառել իրավական տեսակետից գոյություն չունեցող, քաղաքական կանխակալ անուններ, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։  

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…