ՃՈ-ի փոխարեն՝ պարեկային ծառայություն. նոր մոդելը կգործարկվի նախ Երևանում. «Ժողովուրդ»

Parekayin carayutyun

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքի նախագծերի փաթեթը պատրաստ է։ Այն մինչև այժմ հանրային քննարկման էր դրված E-draft տեղեկատվական համակարգում և այժմ վերջնական տեսքի է բերվել։ Նշենք, որ այն կազմվել է արդարադատության նախարարության կողմից և բխում է 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով։

Ռազմավարությամբ նախատեսվում է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, և գործընթացը սկսվելու է պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Նշենք, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։

Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։

Միևնույն ժամանակ, մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները՝ համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների։

Իսկ ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…