Իլոն Մասկի նախկին ընկերուհին պատրաստվում է տիեզերքում լեսբուհիների միություն հիմնել

Ilon Mask

 Երգչուհի Գրայմսը Իլոն Մասկից բաժանվելուց հետո խոսել է իր ծրագրերի մասին, որոնք դուրս են այս մոլորակից:

«Ես Մասկից առանձին մտադիր եմ գաղութացնել Եվրոպան (Յուպիտերի արբանյակներից մեկը): Ես տիեզերքում կստեղծեմ լեսբիական միություն»,- ասել է երգչուհին: Նրա հայտարարությունը ակնարկում է Մասկի և ՆԱՍԱ-ի միջև կնքված պայմանագրի մասին, որը պետք է օգներ պարզել՝ արդյոք մոլորակի արբանյակներից մեկի վրա կյանքը պիտանի՞ է, թե՞ ոչ: 

Նշենք, որ Գրայմսի սեռական կողմնորոշման մասին խոսակցությունները վաղուց են պտտվում: Նա հաճախ է մերկ աղջիկների լուսանկարներ հրապարակում «Ինստագրամ»-ում: Մասկից երգչուհին բաժանվել է վերջերս: Չնայած բաժանմանը՝ Իլոն Մասկը հայտարարել է, որ ինքը և իր նախկին ընկերուհին լավ հարաբերություններ ունեն և շատ են սիրում միմյանց: Զույգի բաժանման պատճառը եղել է զբաղվածությունը. «SpaceX-ում և Tesla-ում իմ աշխատանքը պահանջում է մշտական բնակություն Տեխասում կամ արտերկրում, իսկ Քլերը աշխատում է Լոս Անջելեսում»,- պատմել էր Իլոնը:

Զույգն ունի մեկ երեխա, որին արտասովոր անվամբ են կոչել՝ X Æ A-12 (X Ash Ay-Twelve):

 

 

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…