Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար դատի է տրվել 8 անձ

Dati en trvel

  2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված՝ Արցախյան պատերազմի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության հրապարակումից հետո արձանագրվել էին պատերազմի ընթացքում անհետ կորած, զոհված, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու բազմաթիվ դեպքեր: 

Մասնավորապես, անձինք, տարբեր եղանակներով կապեր են հաստատել ՀՀ ԶՈՒ զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների, հարազատների հետ՝ ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորականներ կամ ՀՀ ԱԱԾ-ի, այլ երկրի անվտանգության ծառայությություններ ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցողներ: Շահելով ծնողների, հարազատների վստահությունը՝ այդ անձինք վերջիններիս հավաստիացրել են, որ հստակ տեղեկություններ ունեն իրենց որդու ողջ լինելու, Ադրբեջանի կոնկրետ բնակավայրում կամ կոնկրետ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ, ունեն հնարավորություններ միջնորդավորված, այլ երկրներում իրենց անձնական կապերն օգտագործելով, համապատասխան գումարի, կաշառքների դիմաց ապահովել գերության մեջ գտնվող իրենց հարազատի բուժումը, ինչպես նաև գերությունից ազատումը և երրորդ երկրի տարածքով ՀՀ տեղափոխումը: 

Առանձին դեպքերում նրանց հաջողվել է նշված պատրվակներով ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն խարդախությամբ նրանցից հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները տվյալ անձինք մեծամասամբ մինչև վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ իրացված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

Գերության մեջ գտնվող, անհետ կորած կամ զոհված անձանց հարազատներից վերոնշյալ սխեմայով հափշտակություններ կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 34-178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 12 քրեական գործ: Կատարված նախաքննության արդյունքում 9 քրեական գործով 9 անձի նկատմամբ նույն հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1-ին նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 

8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնցով ներկայում դատաքննությունը շարունակվում է: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…