ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԵՆՔԻ ԳՈՐԾՈՎ

Zenqi gorc

 Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակնեում ձերբակալվել է ռազմական ավիացիայի պետ Ավետիք Մուրադյանը։

Մեր աղբյուրն ասաց, որ այս պահին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է, նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել։ Այս նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Այս գործով անցնում է նաեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Օղակը սեղմվում է ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանի շուրջ։ Մեզ հաջողվեց կապվել Ա.Դավթյանի հետ, նա լսեց հարցը, ձեւացրեց, որ չի լսում եւ հեռախոսն անջատեց։

Մամուլում նաեւ լուրեր տարածվեցին, որ մի քանի օր առաջ խուզարկել են Դավիթ Տոնոյանի քրոջ բնակարանը։ Մենք պարզեցինք, որ դա ոչ թե Տոնոյանի քրոջ, այլ մոր բնակարանն է, որտեղ նաեւ գրանցված է Դավիթ Տոնոյանը։ 

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…