Էրդողանի խոսնակը խոստովանել է Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմում. «Ղարաբաղում հաղթանակը հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»

Xostovanel e

  Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը:

Խոսնակը կրկին շնորհավորել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով մեծ ձեռքբերում տարածաշրջանի համար: Քալընը կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարում սառեցված հակամարտության լուծման ուղղությամբ ոչինչ անել չկարողանալու մեջ։ 

Քալընի խոսքով՝ Ղարաբաղում հաղթանակը այն հստակ օրինակներից է, որ գործնականում ապացուցեց միշտ կիրառվող «Մեկ ազգ, երկու պետությունը» արտահայտությունը: Խոսելով արդեն Ադրբեջանի «արդար հաղթանակի» գործում Թուրքիայի ներդրման, աջակցության մասին՝ Էրդողանի խոսնակը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել պատերազմի ընթացքում երկկողմ համագործակցությունից:

«Այնտեղ թուրքական բանակը, ադրբեջանական բանակը, մեր հետախուզությունը, արտգործնախարարները, այլ նախարարներ և, իհարկե, նախևառաջ նախագահները հսկայական ժամանակ ու ջանք են ծախսել գիշեր-ցերեկ: Երբեմն գիշերները 2-ին, 3-ին հեռախոսազանգեր են կատարվել, ժողովներ ու քննարկումներ են անցկացվել: Րոպե առ րոպե հետևել ենք այդ հաղթանակին: Ասեմ, որ այն հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»:

Քալընը նաև հայտնել  է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Վարանդայում (Ֆիզուլիում) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը:

Աղբյուր՝ ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…