Ադրբեջանը գործողություններ է իրականացնում երկրի ներսում իրանամետ տարրերի դեմ․ Israel Hayom

Iranum

  Կիպրոսում իսրայելցի գործարարները Իրանի պատվերով ադրբեջանցի մարդասպանի կողմից թիրախավորվելուց, ինչպես նաև Իրանի կողմից Ադրբեջանի սահմանին անցկացվող «Խեյբարի նվաճողները» զորավարժությունների շուրջ աճող լարվածության ֆոնին, ադրբեջանական անվտանգության ուժերը երկրում իրանամետ տարրերի դեմ լայնածավալ գործողություններ են սկսել։ Այս մասին գրում է Israel Hayom-ը։ Ըստ հրապաևակման՝ մինչ այս գործողությունները ներառում էին ակտիվիստների ձերբակալությունները, որոնք փորձում էին առաջ տանել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մոտեցումներն Ադրբեջանում։ Լրատվամիջոցը գրում է, որ տեղեկություններ են տարածվել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է փակել Խամենեիի առաքելության գրասենյակը: Հավելենք, որ Բաքվում գրասենյակը նախօրեին փակվել է՝ համավարակի դեպքերի աճի պատրվակով։ Բացի այդ, պարբերականը գրում է, որ Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանը դիտարկում է իսրայելական Arrow3 պաշտպանական համակարգը գնելու հնարավորությունը։ Այս մասին Israel Hayom-ին պաշտոնյա է հայտնել՝ անանունության սկզբունքով։ Եթե գործարքը կայանա, ապա այս համակարգը կլինի պաշտպանական ոլորտում Իսրայելից Ադրբեջանի վերջին գնումը։ Փաստը, որ Բաքուն նախընտրում է նման համակարգ, կարող է լինել տարածաշրջանային փոփոխությունների ցուցիչ, որը ենթադրում է հարձակումից անցում բարելավված պաշտպանական կարողությունների։ Նշվում է նաև, որ Arrow3 պաշտպանական համակարգը գործարկելը թանկ է․ նրա յուրաքանչյուր հրթիռն արժե 2․2 մլն դոլար։

Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…