Ձերբակալվել է «Սբերբանկի» փոխնախագահ Մարինա Ռակովան

Sberbank

 «Սբերբանկի» փոխնախագահ, ՌԴ կրթության նախկին փոխնախարար Մարինա Ռակովան ձերբակալվել է: Նա գտնվում է ՆԳՆ Մոսկվայի շտաբի գլխավոր քննչական վարչությունում: Ռակովան հետախուզվում էր խարդախության գործով մեղադրյալ դառնալուց հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Մարինա Ռակովայի հետ, նա գտնվում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունում»,- ասել է գերատեսչության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը: Մարինա Ռակովայի կալանավորման մասին լուրից անմիջապես հետո «Սբերբանկից» հայտնել են, որ նա բանկում չի աշխատում հոկտեմբերի 4-ից: ՏԱՍՍ գործակալությունն էլ, վկայակոչելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին, հայտնում է, որ Ռակովայի քաղաքացիական ամուսին Արթուր Ստեցենկոն նույնպես ձերբակալվել է Մոսկվայում, սակայն այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ստեցենկոն աշխատել է Կրթության զարգացման նոր ձևերի հիմնադրամում․ Ռակովան մեղադրվում է հենց այս հիմնադրամից գումար հափշտակելու համար: Սեպտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Ռակովան բյուջեի միջոցներից խարդախությամբ հափշտակելու գործով մեղադրյալ է դարձել: Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել նրա տանը, ինչպես նաև «Սբերբանկի» նրա գրասենյակում։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…