Իրանը կրկին զորավարժություններ է սկսում

Zoravarjutyunner

  Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կրկին զորավարժություններ կսկսեն: Այս անգամ ոչ թե սահմանային հատվածում, այլ երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tasnim գործակալության հաղոդմամբ, տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարությունը:

Զորավարժությունները կմեկնարկեն այսօր՝ հոկտեմբերի 12-ին։

Ըստ հրամանատարներից մեկի, զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը,  ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի սեփական արտադրության համակարգերի գնահատմանը։

Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ գործողությունների մշակումը և կիրառումը, ինչպես նաև բանակի և Իրանի կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման արդյունավետության ստուգումը:

Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։

Հիշեցնենք, ընդամենն օրեր առաջ ավարտվեցին զորավարժություններն Իրան-ադրբեջանական սահմանին: Այս զորավարժություններն ամենախոշորն ու մասշտաբայինն են վերջին 30 տարվա ընթացքում:

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…