Սենատոր Մենենդեսի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Menendes

 Սենատոր Բոբ Մենենդեսը, որը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, այսօր տեսաուղերձ է հղել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ բոլորին Նյու Ջերսիում և ամբողջ աշխարհում, որոնք հիշատակում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ես հպարտ եմ, որ ղեկավարել եմ Հայոց ցեղասպանության փաստերը հաստատող բանաձևը, և հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարի դեկտեմբերին, երկար տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևն ընդունվեց միաձայն: Այդ պատմական իրադարձությունը երբեք տեղի չէր ունենա առանց ամերիկահայ համայնքի աջակցության և նվիրվածության»,- ասել է սենատոր Մենենդեսը: «Այս տարի ԱՄՆ  վարչակազմը պետք է հետևի Սենատի օրինակին ու այս ողբերգությունը ճանաչի որպես ցեղասպանություն»,- ասել է նա:

Մենենդեսը տասնյակ տարիներ պայքարել է հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը ճանաչելու համար և 2019-ի դեկտեմբերի 12-ին սենատորը կարողացավ ստանալ Սենատի իր գործընկերների միաձայն համաձայնությունը՝ ընդունելու բանաձև, որով ամերիկացի օրենսդիրները հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը և հարգում 1,500,000 զոհերի հիշատակը: Այս բանաձևը միաձայն ընդունելով՝ երկու կողմերի բոլոր սենատորները հաստատեցին, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մերժի ողբերգության ճշմարտությունը հերքելու ջանքերը:

Անցյալ տարի բանաձևի ընդունումից հետո Թրամփի վարչակազմը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…