Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ

Adrbejani pn n

  Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումները այսօր առավոտյան կրակել են Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար իր ոճում, Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին է մեղադրել «ահաբեկչական սադրանք»-ի մեջ այն էլ՝ շտապօգնության մեքենայի օգտագործմամբ։ «Հոկտեմբերի 15-ի առավոտյան «հայկական անօրինական զինված» ստորաբաժանումները հերթական ահաբեկչություն-սադրանքի փորձն են կատարել շտապօգնության քաղաքացիական մեքենայի օգտագործմամբ Մարտակերտի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ «ադրբեջանցի զինծառայողների զգոնության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ փորձը կանխվել է»։ Փաստացի, ադրբեջանական կողմն ընդունում է, որ խախտել է հրադադարը ու կրակել շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։   Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…