Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 մլրդ դոլարի եկամուտ

23 mlrd

 Թուրքիան, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ձախողման պատճառով, ներառվել է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խմբի «մոխրագույն ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ երկիրը կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլարի եկամուտ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

«Որոշման արդյունքում Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլար եկամուտ, ինչը ծանր հարված է Թուրքիայի փխրուն տնտեսությանը»,- նշվում է հայտարարության մեջ։ Միայն այս տարվա սկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի գրեթե 20 %-ը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Պակիստանը ևս գտնվում է այդ «մոխրագույն ցուցակում»։

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խումբը միջկառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համաշխարհային չափանիշների մշակմամբ, ինչպես նաև իրականացնում է այդ չափանիշների հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային համակարգերի համապատասխանության գնահատում։ Կազմակերպության տված գնահատականը խորհրդատվական բնույթ ունի անդամ և գործընկեր երկրների համար։

Կազմակերպությանն անդամակցում են աշխարհի շուրջ 40 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, Եվրամիության երկրները, Ռուսաստանը, Չինաստանը և այլն։ Մոխրագույն ցուցակից զատ, կա նաև «սև ցուցակ», որտեղ ներառված երկրները, ըստ այդ կազմակերպության, չեն ցանկանում համագործակցել կամ ֆինանսավորում են փողերի լվացմանն ու ահաբեկչությանը։

 

hetq.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…